News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն, այսօր` փետրվարի 23-ին, ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլիին եւ քննարկել Թբիլիսիում երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներ Սամվել Բալասանյանի եւ Միխայիլ Մաչավարիանիի հերթական հանդիպման հնարավորությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել` մարտի սկզբներին Թբիլիսիում անցկացնել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներ Սամվել Բալասանյանի եւ Միխայիլ Մաչավարիանիի հերթական հանդիպումը:

Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի հանրապետությունների խորհրդարանների միջեւ ձեւավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար եւ հավելեց, որ հայկական կողմը եւս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը:

Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահից եւ բարձր գնահատեց Սամվել Բալասանյանի կողմից գործադրած ջանքերը միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ