News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թեեւ պաշտոնական հերքմանը, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան գաղտնի ծրագիր են պատրաստում Սիրիա ռազմական ներխուժում իրականացրելու շուրջ, հաղորդում է DEBKAfile գործակալությունը:

Ինչպես հաղորդում է վաշինգթոնյան աղբյուրը, վերջանական որոշումը պետք է ընդունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնի կողմից պատրաստված ծրագրի հիման վրա:

Զուգահեռներ անցկացնելով լիբիական վարչակարգի վերացման միջազգային օպերացիաների հետ` գործակալությունը հիշեցնում է, որ Լիբիայում ռազմական ներխուժումը եւս սկսվել է երկրի ղեկավարությունից բնակչությանը պաշտպանելու պատրվակով:

Այդուհանդերձ, Լիբիայում միջամտությունը հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից, մինչդեռ ԱԽ-ում Սիրիա ներխուժման հարցը կարգելափակվի Ռուսաստանի կողմից: Այդպիսով, Սիրիայի գործողությունը Արեւմուտքը կիրագործի առանց ՄԱԿ-ի մանդատի:

Հավանաբար, դա կլինի գործողություն «Սիրիայի ընկերները» նախաձեռնության շրջանակներում, որի շուրջ միավորվել են 80 ազգեր, որոնք իրենց առաջին հանդիպումը կկազմակերպեն փետրվարի 24-ին, Թունիսում:

Գործակալության հաղորդմամբ, Թունիսի հանդիպումից կախված կլինեն նաեւ Բարաք Օբամայի` առաջիկա ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին որոշումը: Նախագահ Օբաման սպասում է Թունիսում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի զեկույցին, որը կպարզի թե որքանով են տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քաթարը եւ ԱՄԷ-ն, պատրաստ սատարել ներխուժմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ