News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի կանխատեսումներով, ընթացիկ տարվա առաջին քառորդում եվրոպական տնտեսությունը ռեցեսիայի մեջ կհայտնվի, եւ 2012-ի տվյալներով կնկատվի ՀՆԱ-ի կրճատում:

Եվրագոտու 17 երկրների ՀՆԱ-ն կկրճատվի 2012-ի առաջին քառորդում, իսկ ամբողջ տարվա կտրվածքով այն կկրճատվի 0,3 տոկոսով: Եվրագոտու 27 երկրների տնտեսությունը տարվա ընթացքում ընդհանրապես աճ չի գրանցելու: Անցած տարվա նոյեմբերին Եվրահանձնաժողովը 2012-ի համար կանխատեսել է Եվրագոտում ՀՆԱ-ի աճ 0,5 տոկոսով, իսկ ԵՄ-ում` 0,6 տոկոսով:

Տնտեսական «դաժան» կանխատեսումներ են կատարվել հատկապես Իտալիայի, Իսպանիայի եւ Հունաստանի վերաբերյալ:

Եվրահանձնաժողովի տեղեկություններով, Գերմանիան կպահանի եվրագոտու «լոկոմոտիվի» իր դերը: Տնտեսական աճի բարձր տեմպեր են կանխատեսվել Լատվիայի, Լիտվայի եւ Լեհաստանի համար, գրում է «Գազետա.ռու»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ