News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 24-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ մաեստրո Լեգրան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է Ձեր երկու հայրենիքների` Հայաստանի եւ Ֆրանսիայի կապը:

Ես մեծ ջերմությամբ եմ վերհիշում 2009 թվականի սեպտեմբերին Երեւանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջեւում մեզ նորանոր հանդիպումներ են սպասվում, հատկապես` Երեւանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ եւ հպարտանում Ձեզնով:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն եւ անսպառ եռանդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ