Apple-ը 50 մլն դոլար է վճարել Chomp Inc որոնողական համակարգի համար, որը որոնողական տեխնոլոգիաներ է մշակում բջջային սարքավորումների համար:
Ձեռքբերման պատճառը փաստն է, որ iOS-ի շատ օգտվողներ հաճախ քննադատում են App Store խանութը, որ որոնողական մեխանիզմը ծայրահեղ անկատար է, եւ հաճախ խնդիրներ են ծագում անհրաժեշտ հավելվածի որոնման հետ: Գնելով տվյալ համակարգը, ընկերությունը կարող է արդիականացնել որոնողական համակարգը` այդկերպ բավարարելով իր հաճախորդների կարիքները:
Անհրաժեշտ հավելվածը որոշելու հիմնական բարդությունն այն է, որ ոչ այնքան ճանաչված կամ անվան նմանություն ունեցող հավելված գտնելը գործնականում անհնարին է: Հենց այդ խնդիրն է ուզում լուծել Apple-ը:
Chomp Inc-ի մշակած ծրագրային ապահովումն ունի առավել հստակ եւ որակյալ մեխանիզմենր սֆեցիպիկ հավելվածներ որոնելու համար:
Ներկայումս Apple-ի էլեկտրոնային խանութում ավելի քան 550 հազար բջջային հավելվածներ կան, եւ շուտով ներբեռնումների թիվը կհասնի 25 միլիարդի: