News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գլխավոր դատախազությունում դժգոհ են դատական համակարգի աշխատանքներից: Այդ մասին փետրվարի 24-ին Գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիալ նիստի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Նա օրինակ է բերել կոնկրետ քրեական գործը` «Քրեյզի հորս» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ:

«Դատական ակտերը, որոնց համաձայն, 258-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվող 30 անձանցից ոչ ոք ազատազրկման չենթարկվեց, հաստատում են, որ դատական մարմնի կողմից ոչ համարժեք պատիժը երբեք չի ապահովել այդ պատժի նպատակը` սոցիալական արդարության վերականգնում, նոր հանցագործությունների կանխում»:

Արամ Թամազյանը հիշեցրել է, որ պետք չէ մոռանալ այն մասին, որ օրենքի հեղինակությունը պահպանվում է եւ պաշտպանվում սոցիալական արդարության վերականգման եւ համապատասխան պատժի սահմանման շնորհիվ:

Գլխավոր դատախազի մյուս տեղակալը` Մնացական Սարգսյանը, առաջարկել է փոփոխել գոյություն ունեցող պրակտիկան` կապված բարձր ատյաններում  մարզային դատախազների պարտադիր մասնակցության հետ, որպեսզի նրանք ստիպված չլինեն հասնել մայրաքաղաք` դատական նիստերին մասնակցելու համար, իսկ այդ գործերով մեղադրանքները կարող էին պաշտպանել Գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Այդ հարցի առթիվ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օրինակ է բերել, երբ Կապանի դատախազներից մեկը հարկադրված է եղել 36 անգամ գալ Երեւան մի գործով, որը քննվում է Վճռաբեկ դատարանում: «Երբեմն դատարանը նախօրոք գիտի, որ նիստը չի կայանալու, բայց հարկ չի համարում տեղյակ պահել»,-նշել է Աղվան Հովսեփյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ