News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանական կողմը պատրաստ է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը եւ սպասում է անհրաժեշտ ֆինանսական միջոցների:

Այդ մասին, այսօր` փետրվարի 24-ին, հայտարարել է  Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը` ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանում: Նա հիշեցրել է, որ վերջերս այդ հարցի առթիվ տեղի է ունեցել աշխատանքային խմբի հերթական նիստը` Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարության ղեկավարների մասնակցությամբ:

«Վերջերս Երեւանում է գտնվել Ռուսական երկաթուղիների ղեկավարը, որն իր կողմից դրական վերաբերմունք է հայտնել այդ նախագծի վերաբերյալ: Նախագիծը մեծ արժողություն ունի, մոտ մի քանի միլիարդ դոլարների հասնող: Սակայն մենք վճռական ենք տրամադրված»,-ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ նախագծի իրականացումը ավելի վաղ գնահատվում էր 1,5-2 միլիարդ դոլար, նվազագույն ժամանակահատվածը` 5 տարի: 2010-ի մայիսին Հայաստանը շինարարության համար հայց է ներկայացրել ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային ֆոնդին: Այն ժամանակի քննարկվում էր նաեւ նախագծին չինական կողմից մասնակցության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ