News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Աստրախանի բազմահարկ բնակելի շենքերից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Հայտնի է, որ արտակարգ  պատահարի արդյունքում ավերվել է շենքի ամբողջ մուտքը, կան տուժածներ, բայց նրանց ճշգրիտ թիվն առայժմ հայտնի չէ:
Տարածաշրջանային ԱԻՆ-ում հայտնել են, որ փլվել է ամբողջ մուտքը, ողջ մնացածներին այժմ տարհանում են, տուժածների թիվն առայժմ հնարավոր չէ հայտնել, տեղեկացնում է «Նովիե իզվեստիա» թերթը:

Շենքն ունի վեց մուտք, ըստ նախնական տվյալների` պայթյունի հետեւանքով փլվել են երկրորդ մուտքի բոլոր ինը հարկերը:

Նախական տվյալներով` արտակարգ  պատահարի արդյունքում չորս մարդ տուժել է, այդ թվում` երեխա: Պայթյունի հետեւանքների վերացմանը ներգրավվել են 90 մարդ եւ 13 միավոր տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ