Ռուսաստանցի հաղորդավարներ Լեոնիդ Պարֆյոնովն ու Քսենյա Սոբչակը, նաեւ հայտնի երգիչ Վասիլի Օբլոմովը դիմել են նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` բավական արտառոց ձեւով խնդրելով ի վերջո խոսել ժողովրդի հետ, նրանք երգել են: «Պրեվեդ, Մեդվեդ» հոլովակի պրեմիերան կայացել է «Դոժդ» հեռուստաալիքի եթերում:

Երգը սկսում է Օբլոմովը եւ ասում. «Դմիտրի Անատոլիեւիչ, մենք ձեզ խղճում են»` նշելով, որ պետության ղեկավարին ոչ ոք չի աջակցում, նարան բոլորը մոռացել են:

«Լավ կանեիք ելույթ ունենայիք Պոկլոննի լեռան վրա կամ Սախարովի հրապարակում դեկտեմբերին»,- միանում է Սոբչակը եւ Պարֆյոնովի հետ Մեդվեդեւին կոչ անում ժողովրդին հայտնել, թե ինչ է մտածում «արյունարբու Պետդեպի» եւ «նարնջագույն սպառնալիքի» մասին, գրում է NEWSru.com-ը: