News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սատուրնի արբանյակներից մեկի` Դիոնայի մթնոլորտի վերին շերտում թթվածին է  հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում  է Geophysical Research Letters-ը, թթվածնի քանակը մեծ չէ`  քառակուսի սանտիմետրի վրա 0,01 - 0,09 թթվածնի իոն:

Աստղագետների կարծիքով` իոնները ձեւավորվում են արբանյակի մակերեւույթին  Սատուրինի մագնիսական դաշտից  վերցված լիցքավորված մասնիկների ռմաբակոծման արդյունքում:

Նշենք, որ սա Սատուրնի առաջին արբանյակը չէ, որի մթնոլորտը թթվածին է  պարունակում: Սատուրնը եւս մեկ նման արբանյակ ունի` Ռեյան: Բացի այդ, թթվածին կա Գանիմեդի, Եվրոպայի եւ Կալիստոյի մթնոլորտներում, սակայն սրանք արդեն Յուպիտերի «շքախմբից» են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ