News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

BP ընկերության փաստաբանների եւ Մեքսիկական ծոցում նավթը թափելու համար  վնասի փոխհատուցում պահանջող հայցվորների շահերը ներկայացնող հանձնաժողովի միջեւ համաձայնագիր է կնքվել:

Այս մասին հաղորդել է դաշնային դատավոր Կարլ Բաբյեն` միաժամանակ  չներկայացնելով համաձայնագրի ոչ մի մանրամասնություն: Մարտի 5-ին նշանակված դատավարությունը հետաձգվել է անորոշ ժամկետով:

BP ընկերությունը 20 մլրդ դոլարի հիմնադրամ է ստեղծել` Մեքսիկական ծոցում նավթ լցնելու համար վնասը փոխհատուցելու համար, ինչը նրան թույլ է տվել պահանջների մի մասը կարգավորել ոչ դատական կարգով: Սակայն տասնյակ մասնավոր անձինք BP-ին դատի են տվել` չհամաձայնելով փոխհատուցման առաջարկված արժեքին:

BP-ին դատի է տվել նաեւ ԱՄՆ դաշնային կառավարությունը, որն ընկերությանը մեղադրում է երկրի բնապահպանական օրենսդրությունը եւ խութերում հորատման կանոնները խախտելու համար, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Deepwater Horizon հորատման հարթակի վթարը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 20-ին: Պայթյունի արդյունքում զոհվել է 11 բանվոր: Հարթակը խորտակվել է, եւ նավթի արտահոսք է սկսվել, ինչի արդյունքում ծոցում 4,9 մլն բարել նավթ է լցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ