News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Քիմ Քարդաշյանին եւ նրա քույր Քլոեին դատի են տվել նիհարելու դեղահաբերի գովազդի համար, որոնց ազդեցությունն, ըստ հայցվորների, չի համապատասխանում գովազդվող ապրանքի հետ: 

Ինչպես փոխանցում է eonline.com-ը, նիհարել երազող չորս գնորդներ  պահանջել են քույրերից 5 միլիոն դոլար անիրական գովազդի համար:

Սննդամթերքների եւ բժշկական դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունն (FDA) արդեն իրականացրել է դեղամիջոցի փորձաքննությունը, հայտնաբերելով, որ դեղահաբերի հիմնական բաղադրամասն է կազմում կոֆեինը:

Քարդաշյան քույրերն զբաղվել են QuickTrim դեղահաբերի գովազդով 2009 թվականից: Ընդհանուր շահույթը, որն ստացվել է հեռուստաաստղերի գովազդած դեղահաբերի վաճառքից, կազմել է  շուրջ 45 միլիոն դոլար:

Քարդաշյան քույրերը դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց դեմ ներկայացված հայցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ