News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Կոպեն փետրվարի 29-ին հայտարարել է, թե անհրաժեշտ է սպասել մինչեւ խորհրդարանի հաջորդ գումարումը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը օրակարգ մտցնելու համար, քանի որ այս գումարման խորհրդարանն ավարտում է աշխատանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը:

«Խնդիրն այն է, որ, ցավոք, խորհրդարանի աշխատանքն ավարտված է, եւ մենք չենք կարող այն օրակարգ մտցնել»,- ասել է Մոյի պատգամավոր-քաղաքապետը:

Ավելի վաղ i-TELE-ով նա մեկնաբանել էր Սենատի կողմից ընդունված, բայց Սահմանադրական խորհրդի կողմից արգելափակված օրինագիծը. «հաշվի առնելով, որ տվյալ փուլում իսկապես մեծ ակնկալիքներ կան, որոնք համապատասխանում են Ֆրանսիայի համամարդկային արժեքներին, նախագահն ասել է, թե մենք կսկսենք ուսումնասիրել նոր տեքստը` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի վերապահումները»:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։

Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել էին Սահմանադրական խորհրդում, եւ խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական էր ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ