News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կրկին չորեքշաբթի եւ կրկին «Հայ սուպերսթար-5»-ը պետք է լքի մասնակիցներից մեկը: Այսօր հետագա պայքարը լքեց Լիաննա Արոյանը` պայծառ, խիզախ, անկեղծ եռանդով լեցուն Լիաննան: Հասկանալի չէ, թե ինչ չափորոշիչներով է ղեկավարվել հանդիսատեսը, երբ ձայն էր տալիս բավական անհաջող կատարողների, ինչպիսիք են Ռիմա Ֆարսյանն ու Արաքսյա Ամիրխանյանը, ովքեր առ այսօր որեւէ անգամ չեն հայտնվել վտանգավոր գոտում: Կամ էլ, երբ «փրկում» էր նվազ տպավորիչ Անահիտ Հարությունյանին ու Էլիզաբեթ Ադիկյանին, ովքեր այսօր «հայտնվել» էին վտանգավոր գոտում: Հասկանալի է միայն, որ շոուն այսօր մեծ կորուստ կրեց` զրկվելով իր ամենավառ մասնակիցներից մեկից: Դե ինչ, կոլեկտիվ գիտակցությունն այսօր հաղթանակ տարավ, իսկ անհատական գիտակցությունը մնաց ստվերում:

«Նոր մի քիչ առաջ հենց դա էի ասում Գարիկին, որ գույները դեռ անընկալելի են մեր հանդիսատեսի համար, շատ ցավում եմ, որ հեռուստադիտողին է տրված միայն դատավորի դերը: Ես կցանկանայի, որ ձեւաչափում լիներ նաեւ ժյուրի-հանդիսատես, որովհետեւ... եթե ֆորմատը թույլ տար, բնականաբար, ինչ-որ հետ բերելու հնարավորություն ունենայի, երբեք թույլ չէի տա հեռուստանախագիծը գունավոր, թեկուզ ոկալային ոչ փայլուն տվյալներով մասնագիցը լքեր նախագիծը: Դա նախագծի համար վատ է, կորուստ է»,- նշել է հաղորդավար Ավետ Բարսեղյանը` խոսելով  Լիանային մրցույթից հեռացնելու մասին:

Իսկապես, մեր հանդիսատեսը դեռ չի գնահատում ու չի սիրում անկեղծությունն ու անմիջականությունը: Մեզ, թերեւս, ավելի սրտամոտ են կեղծավոր, արցունքաբեր, երկերեսանի զգացմունքները: Կա ավելի կարեւոր բան, ինչը սովորական վոկալիստին իրական արտիստի է վերածում: Չեմ պնդի, թե Լիանայից մեծ արտիստուհի կստացվեր, բայց այն, որ նրա մեջ ինչ-որ բան կար, փաստ է:

«Հայ սուպերսթար» նախագիծն արժեքավոր է նրանով, որ երիտասարդ շատ կատարողների հնարավորություն է տալիս հայտարարել իրենց մասին, ներկայանալ տարբեր ժանրերում, երեւալ տարբեր կերպարներում: Հանդիսատեսը, որ հաճախ ի վիճակի չէ հայկական փոփո-ինդուստրիայի միօրինակ արտադրանքից  ինչ-որ բան ընտրել, նախագիծն առաջարկում է տեսնել ու լսել ինչ-որ նոր բան:

Բայց արդյոք հայ հանդիսատեսին հարկավո՞ր են վառ եւ անկեղծ անհատները, որոնք չեն տեղավորվում կարծրատիպային մտածողության մեջ: Այսօրվա քվեարկությունից հետո, անկեղծ ասած, կասկածներ են ծագում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ