News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը հատուկ գործողություն է իրականացրել Սան Վելլիի Լենքերշիմ Բուլվարում մարմնավաճառության դեմ` ձերբակալելով առնվազն 16 տղամարդկանց, որոնք կասկածվում են կավատությամբ զբաղվելու մեջ: Գործողությանը մասնակցել են ոստիկանական վարչության 80 դետեկտիվներ, եւ այն տեւել է մոտ 20 ժամ:

Los Angeles Daily News-ի փոխանցմամբ, Լոս-Անջելեսի ոստիկանական վարչության կապիտան Ջոզեֆ Հիլթները հայտնել է, որ ձերբակալվածներից երեքը հայեր են` 52-ամյա Սարիբեկ Պողոսյանը Վան Նայս քաղաքից, 62-ամյա Ստեփան Կարապետյանը` Նորթ Հոլիվուդից, 51-ամյա Էդիկ Հազարյանը` Գլենդելից:

Առաջիկա օրերին նրանց պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու: 

Լենքերշիմ Բուլվարը Լոս Անջելեսում հայտնի է որպես մարմնավաճառների հավաքվելու փողոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ