News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «Eurasia Daily Monitor»-ում հրապարակված Սթիվեն Բլանկի հոդվածը.

«2012թ-ին Ադրբեջանի դեմ իրանական երկու դավադրություն է բացահայտվել,  Մոսկվան էապես ամրապնդել է իր կայազորները Կովկասում` Իրանի դեմ հնարավոր պատերազմին սպասելով այս տարվա ամռանը եւ Վրաստանին զգուշացրել է այդ նպատակով  իր տարածքում ամերիկյան զորքեր տեղակայելուց: Այդ արտակարգ քայլերը վկայում են  Իրանի դեմ հնարավոր պատերազմում Կովկասի կարեւորության մասին: Այդ իսկ պատճառով Իսրայելի կողմից Ադրբեջանին մեծ քանակի սպառազինություններ վաճառելու մասին վերջին հայտարարությունը միայն ավելացնում է լարվածությունը:

Փետրվարի վերջին պաշտոնապես հաստատվեց Իսրայելի կողմից Ադրբեջանին 1,6 մլրդ դոլարի սպառազինությունների` անօդաչու թռչող սարքերի եւ ՀՕՊ համակարգերի վաճառքի մասին: Բնական է, որ Իրանը դա  համարեց հակաիրանական սադրիչ գործարք:

Իրանի դիվանագետները նաեւ զգուշացրեցին Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ «ահաբեկչական ակտերի համար» որպես «տրոյական ձի» օգտագործելուց:

Թեեւ Իրանի հետ կապը բնական է, սակայն պնդումը, որ այն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ, չի դիմանում քննադատության: Փորձագետները գիտեն, որ  այդ բնույթի բազմամիլիարդ գործարքները պահանջում են ամիսների, անգամ` տարիների բանակցություններ: Այնպես որ, հավանաբար ադրբեջանցի պաշտոնյաները ճիշտ են, երբ բացառում են գործարքի` Իրանի դեմ ուղղված լինելը:

Ավելին, ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ ասում են, որ այդ համակարգերը նախատեսված են Հայաստանի դեմ հնարավոր օգտագործման համար` «գրավված տարածքները» վերադարձնելու նպատակով: Այսպիսով, իրական վտանգը նրանում է, որ այդ սպառազինությունները կարող են ադրբեջանական կառավարությունում որոշակի տարրերի արթնացնել, որոնք կարծում են, թե պետք է Հայաստանի հետ պատերազմ սկսել` միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հիմնախնդրին հրավիրելու համար: Սակայն կասկած չկա, որ կակտիվանա նաեւ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ հետախուզության ոլորտում համագործակցությունը:

Միաժամանակ սպառազինությունների այդ վաճառքը, անկասկած, աշխարհաքաղաքական նշանակություն ունի, քանի որ այն կարող է նույն չափով, ինչ Իրանին,  ներգարվել նաեւ Ռուսաստանին: Քանի որ Ռուսաստանը մտահոգություն ունի, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հարվածը կարող է Իրանի կողմից համապատասխան գործողություններ առաջացնել Կովկասում: Իրականում ռուսաստանյան մամուլի հրապարակումները ցույց են տալիս, որ Մոսկվան ԱՄՆ-ից Իրանի դեմ ուղղված հարված սպասում է ամռանը` դրանից բխող բոլոր հետեւանքներով Կովկասում:

Այսպիսով, ինչպես մատնանշում են նաեւ այլ աղբյուրներ, գործարքն ամրապնդում է իսրայելա-ադրբեջանական դաշինքը Կովկասում: Սակայն բացի այդ դաշինքից, «Stratfor»-ի կանխատեսումներով,  այդ գործարքը համաձայնեցված է եղել նաեւ Վաշինգտոնի եւ Երուսաղեմի միջեւ, եւ վերջին հաշվով կարող է հանգեցնել Վրաստանին իսրայելական սպառազինություն վաճառելու վերականգնմանը: Վաշինգտոնը չի ցանկանում ուղիղ կերպով գրգռել Ռուսաստանին, սակայն այդպիսով իր դժգոհությունն է հայտնում Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշումից: Այս քայլերը վկայում են, որ Կովկասը նախկինի պես աշխարհաքաղաքական առումով մնում է խիստ ցանկալի ինչպես Վաշինգտոնի  եւ Մոսկվայի, այնպես էլ տեղական խաղացողների` Իսրայելի եւ  Իրանի համար:

Ինչ էլ լինի Իրանի շուրջ, դա հազիվ թե վերացնի Բաքվի եւ Թեհրանի միջեւ լարվածությունը կամ տարածաշրջանը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հակամարտության ասպարեզ դարձնելու փաստը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ