News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր տպավորություններն է կիսել Լեռնային Ղարաբաղի մասին պատմող «Եթե բոլորը» ֆիլմի դիտումից հետո: Նա իր տեսաբլոգում պատմել է, որ ֆիլմը դիտել է կնոջ հետ:

«Ֆիլմի թեկան հաշտությունն է: Գաղափարն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները շատ բաներում նման են, նույնն են նրանց ընտանեկան հոգսերը, ընտանեկան կապերը, նույնն են նրանց ընտանիքների վիշտն ու թախիծը»,-նշել է Հեֆերնը:

Նա նաեւ այցելել է երեւանյան թիվ 190 դպրոց, որտեղ քննարկել է այդ թեման բարձր դասարանցիների հետ:

«Մենք խոսեցինք, որ հայերն ու ադրբեջանցիները բազմաթիվ նմանություններ ունեն: Աշակերտները տարբեր կերպ արձագանքեցին:

Նրանցից ոմանք համաձայնեցին, ասելով, որ իրենք համաձայն են իրենց դպրոցում տեսնել այլ ազգի դպրոցականների, այթ դվում ադրբեջանցիների: Աշակերտները նաեւ բավականին կոշտ հարցադրումներ արեցին: Աշակերտներից մեկը, մասնավորապես, ինձ հարց ուղղեց, թե ինչպես կվարվեին ամերիկացի ուսանողները, եթե հայտնվեին այդպիսի իրավիճակում: Ես նշեցի, որ ԱՄՆ-ը նույնպես դժվարին պատմություն է ունեցել. Հիշենք ստրկատիրական ժամանակները:

Հարյուրավոր տարիներ աֆրոամերիկացիները գտնվում էին սրկական վիճակում եւ այս ընթացքում աճում էին ռասայական լարվածությունն ու ատելությունը, ինչը դարձել էր լուրջ խնդիր: Սակայն վերջին 50 տարիների ընթացքում մենք ռասակայան հաշտության ականատեսն ենք եղել ԱՄՆ-ում: Իսկ դրա լավագույն ապացույցը 2008-ին նախագահ Օբամայի ընտրությունն էր, երբ հարյուր հազարավոր սպիտակամորթ ամերիկացիներ իրենց ձայնը տվեցին սեւամորտ թեկնածուին:

Իրական հաշտեցում հնարավոր է եւ ես հուսով եմ, որ բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք հանուն հաշտեցման, եթե նույնիսկ ամեն անգամ հնարավոր լինի հաշտեցնել գոնե մեկ հոգու: Հաշտեցումից կշահեն բոլորը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ