News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Երկու օր առաջ Վանաձորում վրաերթի ենթարկված 51-ամյա Անդրանիկ Շահբազյանն, այսօր` մարտի 15-ի առավոտյան մահացել է Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին տեղեկացրել են Վանաձորի բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ մարտի 14-ի գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մկրտչյանը վարելով «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 21 ԼՍ 389 համարանիշի մեքենան, Աղայան փողոցով դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, վրաերթի էր ենթարկել հետիոտներ` 53-ամյա Գուրգեն Ջաղացպանյանին եւ 51-ամյա Անդրանիկ Շահբզյանին:

Գուրգեն Ջաղացպանյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ Անդրանիկ Շահբազյանը ծանր համակցված վնասվածքներով` գանգուղեղային ծանր սալջարդ, աջ սրունքի ոսկրերի բազմաբեկոր բաց կոտրվածք, խոշոր անոթների վնասումով, արունահոսությամբ, կողերի կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ այսօր առավոտյան գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ  ՀՀ.քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասով: Վրաերթի ժամանակ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը եղել է սթափ վիճակում:

Տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ