News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Dev Team հաքերական խումբը, որն ավելի վաղ խոստացել էր կոտրել նոր iPad-ը, փաստացի կատարել է խոստումը` հրապարակելով կոտրած պլանշետի սքրինշոթերը, ցուցադրելով  Cydia ծրագրի աշխատանքը`Լոս Անջելոսում պլանշետների իրացումն սկսելուց ընդամենը 2,5 ժամ հետո:

Սակայն նոր համակարգի հասանելիության մասին պետք չէ շտապ եզրակացություններ անել. MuscleNerd-ի հաքերը նախազգուշացրել էր, որ արվել է դեռեւս առաջին քայլը, եւ նրա թիմը դեռ շատ աշխատանք ունի «ջեյլբրեյքի կառավարմանը» հասնելու: Այնուամենայնիվ, հաքերների աշխատանքի արագությունը տպավորիչ է:

Հաջորդ փուլը ներառում է գործիքային համակարգի ստեղծում, որը թույլ կտա օգտագործողին հեշտությամբ իրականացնել  «խնձորային» պլանշետի նոր տարբերակի  ջեյլբրեյքը: Դրա համար կպահանջվի  եւս մի քանի օր, իսկ հնարավոր է նաեւ` շաբաթներ: Ինչպես հայտնի է, ջեյլբրեյքի օգնությամբ օգտվողը սարքում վերամշակողների ծրագրի հաստատման հնարավորություն է ստանում, հայտնում է 3DNews-ը:

Չնայած որ ջեյլբրեյքը թույլատրված է ամերիկյան օրենսդրությամբ, Apple ընկերությունն առաջվա պես այն կոտրող հաքերներին զրկում է երաշխավորված սպասարկումից` նախազգուշացնելով  բազմաթիվ վտանգների մասին, որոնց նրանք ենթարկում են «խնձորային» սարքերը: 


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ