News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի զոհ դարձած 22 բելգիացի երեխաների հուղարկավորումը տեղի կունենա մարտի 21-22-ին: ման արարողությունը: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Զոհերից 15-ին կհուղարկավորեն Լիմբուրգի նահանգում գտնվող Լոմել քաղաքում, որտեղ նրանք ապրում էին: Մնացած 7-ը կթաղվեն Էվերլե քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, 7 երեխաների հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 22-ին, Սուրբ Պետրոսի եկեղեցում: Այնտեղ ներկա կլինեն թագավորական ընտանիքի անդամները: Ենթադրաբար թաղմանը ներկա կլինի նաեւ Շվեյցարիայի նախագահը:

Լրագրողներին եկեղեցի մտնել թույլ չեն տա, բայց սգո արարողությունը կհեռարձակվի եկեղեցուց ոչ հեռու գտնվող 2 մեծ էկրանների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ