News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սկանդալային փոփ աստղ Լեդի Գագան հայտարարել է, թե դադարեցնում է մամուլի հետ բոլոր շփումները եւ մտադիր չէ այլեւս հարցազրույցներ տալ: Նա հայտարարել է, որ Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցից հետո այլեւս ասելիք չունի մամուլին:

Ինչպես տեղեկացնում է «W.E.N.N»-ը, հարցազրույցի ձայնագրությունը հեռուստադիտողին  կներկայացվի կիրակի, մարտի 18-ին, «Oprah`s Next Chapter» ծրագրի շրջանակում:  Հարցազրույցը ձայնագրվել է Նյու Յորքում, դրանում մասնակցել է նաեւ երգչուհու մայրը:

Հաղորդվում է, որ ապրիլի վերջին երգչուհին խոշոր համերգային շրջագայություն կկատարի: Այսօրվա դրությամբ հայտարարված է 30 ելույթի մասին, որոնք կկայանան Ասիայում, Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ