News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին Վրաստանի ափային փրկարար պահպանության ծառայությունը Թուրքիայի սահմանի մոտ` Աջարիայում, նավարկության կանոնները խախտելու համար ձերբակալել է ռուսական դրոշով  «Pur-navolok» բեռնանավը: Այդ մասին ասվում է  Վրաստանի սահմանապահ ոստիկանության մամլո ծառայության հայտարարության մեջ:

Նավի անձնակազմում կա 10 մարդ, բոլոր նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են:

Վրաստանում ձերբակալված ՌԴ-ի նավը կարող են տուգանել մինչեւ 30 հազար դոլարով: Փաստաբանները նախազգուշացրել են անձնակազմին, որ խախտվել է ներքին ծովային ջրերում նավարկելու վրացական օրենքը, «Ռուսկայա սլուժբա նովստեյ»-ին է պատմել  «Pur-navolok»  ձերբակալված նավի օպերատոր Եվգենի Միրովսկին: «Մենք երկու տարբերակ ունենք. Կամ մենք կամավոր վճարում ենք այդ գումարը, կամ էլ սպասում ենք դատարանի որոշմանը, որը կվերանայվի 10 օրվա ընթացքում: Սակայն միանշանակ տուգանք կլինի»,- ասել է նա:

«Ներքին ծովային ջրերում նավարկելու վրացական օրենքի խախտում» ձեւակերպման թիկունքում իրականում կարող է ընկած լինել «Գրավյալ տարածքների մասին» վրացական օրենքի խախտումը: Այսինքն, նավը կարող էր մինչ այդ  առանց Թբիլիսիի համաձայնության գտնվել Աբխազիայում, իսկ վրացական օրենքների համաձայն դա անել չի կարելի, հայտնում է «Վզգլյադը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ