News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայտնի երգչուհի Շակիրան պատրաստվում է քուրդ երգիչ Հեմին Խալիդի հետ քրդերենով դուետ երգելով դատապարտել Սադամի ռեժիմի կողմից 1988-ի Հյուսիսային Իրաքի Հալեփչե ավանում իրականացրած քիմիական հարձակումը, որին զոհ են գնացել 5000-ից ավել քրդեր։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Bugun թերթը, Շակիրան քրդերի կոտորածը դատապարտող երգը կկատարի 3 լեզվով՝ իսպաներեն, անգլերեն եւ քրդերեն։

Նշվում է, որ երգի անգլերեն տարբերակի անունը կլինի This Time For Kurdistan:

Թուրքական լրատվամիջոցները կասկած են հայտնել այս տեղեկության հետ կապված՝ նշելով, թե Հեմին Խալիդ անունով քուրդ երգչի ճանաչող չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ