News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում ֆրանսիական կամ ֆրանս-հայկական լիցեյի ստեղծման նախագծի վրա ակտիվ, լուրջ աշխատանք է տարվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսում:

Դիվանագետը հիշեցրել է, որ համապատասխան առաջարկը հնչեցվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից հոկտեմբերին կայացած պետական այցի ընթացքում: Նախագահի մեկ այլ առաջարկով նախատեսվում է ավելացնել Ֆրանսիայում սովորող ուսանողների թիվը:

Ֆրանսիայի դեսպանի խոսքով, նախագծի վրա ակտիվորեն աշխատում են Ֆրանսիայի դեսպանատունն ու Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը: Սակայն դեռ վաղ է խոսել տվյալ ուսումնական հաստատության բացման ժամկետների մասին: «Լիցեյի բացման համար ժամանակ է պահանջվելու: Հստակ ժամկետներ չկան, բայց հուսով եմ, որ մոտ ապագայում»,- նկատել է դեսպանը` հավելելով, որ լիցեյի ստեղծման հարցը քննարկվել է Հայաստանի ԿԳ նախարարի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ