News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում ինչպես եւ ամբողջ աշխարհում, մարտի 20-ին նշվում է Ֆրանկոֆոնիայի օրը: Այս իրողությանն է նվիրված եղել Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի, Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին  Օբոլենսկու, Ֆրանկոֆոնիայի հարցերով ԱԳՆ-ի նախարարի խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանի,  Ֆրանսիայի դեսպանի Մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտինի համատեղ մամլո ասուլիսը: 

Ֆրանկոֆոնիայի ամիսն սկսվել է անցյալ ուրբաթ օրը` Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի ցուցադրությունից: Սեզոնի շրջանակներում նախատեսված են ինչպես տարբեր միջոցառումներ Երեւանում, այնպես էլ հանրապետության մարզերում` համերգներ, ֆիլմեր, ֆրանսիական պոեզիայի եւ երաժշտության երեկոներ, հեքիաթների փառատոն, ցուցադրություններ եւ ներկայացումներ, գիտական ֆորումներ եւ կոնֆերանսներ: Բացի դրանից, մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի կայքի ֆրանսերեն տարբերակի շնորհանդեսը:

Ապագայում նախատեսում են Երեւանի 10 դպրոցներում  խորացնել ֆրանսերենի ուսումնասիրությունը:

Աշխարհում այս պահին ավելի քան 220 միլիոն մարդ խոսում է ֆրանսերեն, 68 միլիոնի համար այն մայրենի լեզու է:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը համախմբում է 75 պետություն: Հայաստանը կազմակերպությանն է միացել 2004 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ