News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաց-թուրքական սահմանին ձերբակալած ռուսական «Pur-Navolok»  նավատորմի կապիտան Յուրի Դանիլովը տուգանվել է 50 հազար լարիի չափով (մոտ 30 հազար դոլար)`ծովագնացության եւ ջրատարածության վրացական օրենքների խախտման համար: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Տուգանքը վճարելուց հետո նավը կստանա ազատ նավարկման իրավունք:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ մարտի 19-ին Վրաստանի առափնյա փրկարար պահպանության ծառայությունը Թուրքիայի սահմանի մոտ` Աջարիայում, նավարկության կանոնները խախտելու համար ձերբակալել է ռուսական դրոշով  «Pur-navolok» բեռնանավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ