News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 29
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1600  անգամ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից, արձանագրվել է СВД-ից գնդակոծման 255, ДШК-ից` 25 դեպք եւ նույնքան էլ  «Սեւ նետից»:

Տարվա սկզբից մինչեւ մարտի 20-ը ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում սպանվել է 2, վիրավորվել 3 հայ զինծառայող:

2011թ-ին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 12 600 անգամ, 2010թ-ին` 7200 անգամ: 2009 թ-ին այդ ցուցանիշը  4600 էր, 2008 թ-ին` 3500, 2007 թ-ին` մոտ 1400, իսկ 2006-ին` մոտ 600 : Այսպիսով, ադրբեջանական կողմը տարեց տարի ավելացնում է հրդադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ