News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգում գտնվող Ջուդի լեռան վրա Թուրքիայի անվտանգության ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ մարտի 21-ին սկսած բախումների ընթացքում սպանված թուրք ոստիկանների թիվը հասել է 6-ի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Շրնաքի ժանդարմերիայի եւ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները ռազմական ուղղաթիռների աջակցությամբ շարունակում են գործողությունները Ջուդի լեռան վրա հայտնաբերված քուրդ զինյալների խմբի դեմ։

Բախումների հետեւանքով սպանված 6 թուրք ոստիկանից բացի վիրավորվել են թուրքական անվտանգության ուժերի 10 ծառայողներ։

Նշվում է, որ PKK-ի զինյալներից եւս սպանվածներ կան։

Տպել
Ամենաշատ