News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ խնդրում միջնորդական գործունեության 20-ամյակի կապակցությամբ համատեղ հայատարարություն են ընդունել:

Նրանք կոչ են անում հակամարտության կողմերին ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է կայուն եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի եւ Ալեն Ժյուպեի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին, որքան հնարավոր է արագ ավարտել աշխատանքը շրջանակային համաձայնության եւ հետագա վերջնական համաձայնագրի շուրջ` Հելսինկյան ամփոփիչ ակտի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, ինչը թույլ է տալիս ողջ տարածաշրջանին դուրս գալ ստատուս քվոյի շրջանակներից դեպի ավելի անվտանգ ու բարգավաճող ապագա»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությունում նաեւ նշվում է, որ տարածաշրջանի ժողովուրդները առավել շատ են տուժել պատերազմի հետեւանքներից եւ ցանկացած դանդաղում խնդրի խաղաղ կարգավորման հարցում, կերկարաձգի նրանց դժվարությունները:

ԱԳ նախարարները կողմերի առաջնորդներին կոչ են արել իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի, հաղորդում է Trend-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ