News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայկական ենթադրյալ կազմակերպված հանցավոր խմբավորման չորս անդամներ մարտի 21-ին դատապարտվել են Սանտա-Անայի (Քալիֆորնիա) դաշնային դատարանի կողմից` անձնական տվյալների հափշտակության եւ բանկային մեքենայությունների մեղադրանքով:

Ինչպես հայտնում է Glendale News-Press-ը, Սանտա-Անայի դատարանում հինգ շաբաթ տեւած դատաքննությունը ավարտվել է այս շաբաթ: Դատախազության տվյալներով, վեց տարվա ընթացքում կասկածյալները 10 միլիոն են գողացել Թեքսասում, Արիզոնայում, Նեւադայում եւ Հարավային Քալիֆորնիայում: Արման Շարոպետրոսյանը Բըրբենքից ղեկավարել է հանցավոր խումբը` գտնվելով բանտում, եւ հանցակիցներին ուղարկել է բանկային տեղեկությունները:

33-ամյա Շարոպետրոսյանին, 28-ամյա Քրիստինա Օհանջանյանին` Բըրբենքից, 28-ամյա Արտուշ Մարգարյանին` Վան-Նայսից եւ 39-ամյա Կարեն Մարկոսյանին` Գլենդելից, սպառնում է առավելագույնը 30 տարվա ազատազրկում բանկային մեքենայությունների, 30 տարի հանցավոր համաձայնության գալու եւ լրացուցիչ երկուական տարի ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու համար: Մարգարյանը դատապարտվել է ատենակալների, մյուսները` շրջանային դատավոր Դեվիդ Քարտերի վճռով:

Դատավճիռը հրապարակվելու է օգոստոսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ