News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Իտալիան հրաժեշտ է տալիս սցենարիստ, գրող եւ նկարիչ Տոնինո Գուերոյին: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում նրա հարազատ քաղաքում` Սանտարկանջելոյում, հարյուրավոր մարդիկ գալիս են Քաղաքային խորհրդի շենք, որպեսզի հարգեն նրա հիշատակը:

Մեծ մաեստրոյին հրաժեշտ տալ ցանկացողների թիվն այնքան շատ է, որ Սանտարկանջելոյում երկու օրվա հրաժեշտի արարողությունից հետո, նույն միջոցառումը տեղի է ունեցել նաեւ հարեւան Պենաբիլի քաղաքում, որտեղ գտնվում է սցենարիստի տուն-թանգարանը:

Տոնինո Գուերան, ում 92-ամյակը կլրանար մարտի 16-ին, իր ստեղծագործական կարիերայի ընթացքում սցենարներ է գրել ավելի քան 100 ֆիլմերի համար:

Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել նաեւ Սերգեյ Փարաջանովի հետ: 2006-ին նա եղել է «Ոսկե ծիրանի» մրցանակաբաշխության հյուրը, որտեղ արժանացել է Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակին` «համաշխարհային կինոմատոգրաֆիայում տեղի ունեցած ներդրման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ