News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շաքարիկ մականունով կատուն Բոստոնի երկնաքերի 19-րդ հարկից փափուկ վայրէջք է կատարել` առանց լուրջ վնասվածքների:

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է ստիպել փափկամազիկին նման ռիսկային հնարք կատարել: Բժիշկների գնահատականներով` Շաքարիկը 45-60 մետր է թռչել:  Մասնագետներ նշել են, որ կատուների համար 19-րդ հարկից ընկնելն ավելի անվտանգ է, քան, օրինակ, 9-րդ հարկից, քանի որ առաջինի դեպքում կատուն հասցնում է համապատասխան դիրք ընդունել:

Բացի այդ, կատուն վայրէջք է կատարել ոչ թե կոշտ ասֆալտի, այլ փափուկ աղբակույտի վրա, հաղորդում է «Պրավդա.ռու»-ն:

Շաքարիկի տիրուհին` Բրիթանի Քիրքն ասել է, թե իր սիրելիին բախտավոր արարած է համարում: «Սա իսկական հրաշք  է:

Կարծում եմ` Շաքարիկն օգտագործել է իր կատվային ինը կյանքերից մեկը կամ երկուսը, իսկ գուցե եւ ութը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ