News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 25-ին Սեուլում կկայանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի «շարունակական հանդիպումը»: Հանդիպումը ծրագրվել է  Հարավային Կորեայի մայրաքաղաքում կայանալիք միջուկային հարցերով գագաթնաժողովի նախօրեին:

«Hurriyet Daily News»-ի հաղորդմամբ, քննարկումների օրակարգի հիմնական հարցը վերաբերելու է իրանական նավթի Թուրքիա ներմուծմանը: Չի շրջանցվի նաեւ Սիրիայի իրավիճակի հարցը:

Ուշադրությունը հրավիրելով հանդիպման ժամկետին` պարբերականը նկատում է, որ դրանից անմիջապես հետո` մարտի 28-29-ին Էրդողանն այցելելու է Թեհրան` Իրանի բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների համար, իսկ ապրիլի 1-ին «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումն է Ստամբուլում:

«Ակնկալում եմ, որ հանդիպումը լինելու է համալիր եւ շարունակական: Հենց այդ պատճառով է այն նախատեսված  գագաթնաժողովի նախօրեին, ոչ թե դրա շրջանակում»,-նշել է Էրդողանի օգնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ