News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հյուսիսում  փրկարարները ձյան տակից 21 դիակ են հանել: Ձնահոսքը տեղի է ունեցել մարտի 22-ին Արաք բնակավայրում, իսկ մարտի 24-ին փրկարարները ձյան տակից հանել են զոհվածների սառած դիակները: Արաքի բնակիչներից մեկին, որը  երեք օր գտնվել է ձնակույտի տակ մնացած տանը, հաջողվել է ողջ մնալ:

Սառած բնակչին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան  օգնություն են ցույց տվել: Փրկարարները շարունակում են աշխատել արտակարգ պատահարի վայրում` ակնկալելով գտնել ողջ մնացած այլ անձանց կամ զոհերի մարմիններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունվարի սկզբից Բադախշանում ձնահոսքիտակ ավելի քան 200 մարդ է զոհվել: Աֆղանական հիդրոմետի տվյալներով`ընթացիկ  ձմեռը վերջին 15 տարում ամենացուրտն ու ձյունառատն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ