News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի` Սիրիայի վերաբերյալ մարտի 23-ի բանաձեւը: Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ Սիրիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ այդ բանաձեւը միակողմանի է ներկայացնում այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները եւ հակասում է սիրիական հակամարտությունը լուծելու միջազգային ջանքերին:

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի ընդունած որոշումը հակասում է Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային ջանքերին: Փաստաթուղթը հակասության մեջ է մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած հայտարարության հետ, որտեղ աջակցություն է հայտնվում Քոֆի Անանի ջանքերին եւ դատապարտվում է Դամասկոսում եւ Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունները:

Ավելին, մի շարք երկրների անպատասխանատու վերաբերմունքը, որոնք դեմ հանդես եկան ՌԴ առաջարկին` դատապարտել Սիրիայի ահաբեկչությունները, փաստացի քաջալերում են ահաբեկիչների անպատժելիությունը»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ