News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վոլոգոդյան գաղութից հոլիվուդյան մարտաֆիլմների օրինակով փախուստի դիմած բանտարկյալ Ալեքսեյ Շեստակովն իր փախուստը կազմակերպող հանցակիցներին խոստացել է 2 մլն ռուբլի: Հետաքննությունը պարզում է, թե որտեղից Շեստակովին այդքան գումար: Հանցակիցները, ովքեր օգնել էին նրան փախչել, դեռեւս չեն հայտնաբերվել:

Հանցագործը, ում ավելի ուշ բռնել էին, փախել էր ուղղաթիռով, սավաններից պատրաստավծ պարանի օգնությամբ:

Փախուստի տեսագրությունը կարելի է տեսնել ԱՅՍՏԵՂ:

36-ամյա Շեստակովն ինքն է զբաղվել ուղղաթիռ պատվիրելու գործով, այդ թվում բջջային հեռախոսի միջոցով: Նա իր հանցակիցների հետ կապ է հաստատել 6 հեռախոսահամարների միջոցով:

Բանտարկյալն ընտրել է ՄԻ-2 ուղղաթիռը, քանի որ ՄԻ-8-ն, ըստ նրա, չափից դուրս մեծ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վոլոգոդյան գաղութից հոլիվուդյան մարտաֆիլմների օրինակով փախուստը տեղի է ունեցել մարտի 22-ին, Վոլոգոդյան կալանավայրից:

Վտանգավոր հանցագործ Ալեքսեյ Շեստակովը դիմադրություն է ցույց տվել, երբ նրան փորձել են բռնել: Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ պատմում է իր հոլիվուդյան փախուստի սցենարը:

Հայտնի է, որ հանցագործը սկզբում ուղղվել է Վոլոգդայի կողմը, բայց հետո կտրուկ փոխել է ուղղությունը եւ վայրէջք կատարել կալանավայրից ոչ հեռու: Դրանից հետո հանցագործը եւ նրա հանցակիցները ուղղվել են տարբեր կողմեր: Նա տաքսի է կանչել եւ պատվիրել վարորդին իրեն տանել Յարոսլավի ուղղությամբ` տուն: Ոստիկանները կարճ ժամանակահատվածում հայտնաբերել են նրա գտնվելու վայրը եւ ձերբակալել Գրյոզովցայի մոտ, հաղորդում է «Դնի.ռու»-ն:

Շեստակովը դատապարտվել էր երեք մարդու սպանության համար: 2010-ին նրան դատապարտել էին 24 տարվա ազատազրկման: Նա փորձել էր փախուստ կատարել 12 տարվա կալանավորումից հետո:

Հիմա նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ