News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի նախագահի կրկնակի ընտրություններում առաջատարը ՊԱԿ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովն է, սակայն թեկնածուներից ոչ մեկ չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ:

BBC Russian-ի փոխանցմամբ, Լեոնիդ Տիբիլովը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրան հաջորդում է մարդու իրավունքների հանձնակատար Դավիդ Սանակոեւը: Հարավօսական ԿԸՀ-ի տվյալներով, ըստ ամենայնի, կկայանա ընտրությունների երկորդ փուլ Տիբիլովի եւ Սանակոեւի մասնակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հարավային Օսիայի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 25-ին: Քվեարկությունը կայացել է 84 տեղամասերում, մեկ տեղամաս բացվել էր Մոսկվայում` դիվանագիտական ներկայացուցչությունում: Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 34 հազար 360 մարդ:

Ընտրությունների ընթացքին հետեւել են 40 միջազգային դիտորդներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից եւ Մերձդնեստրից: Քվեարկության լուսաբանման համար հավատարմագրվել են 60 օտարերկրյա լրագրողներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ