News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աբդելքադեր Մերային` «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի եղբորը մեղադրանք են առաջադրել` սպանությունների, գողությունների հանցակցության եւ ահաբեկչությանը նպաստելու մեջ:

RBC-ի փոխանցմամբ, քննիչները ապացույցներ են գտել, որ Աբդելքադեր Մերան օգնել է եղբորը հարձակումներ նախապատրաստելիս:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոհամեդ Մերայի ավագ եղբայր Աբդելքադերին եւ նրա ընկերուհուն Թուլուզից տեղափոխել էին Փարիզ քաղաքի արվարձանի ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունք:

Թուլուզում Մոհամեդ Մերային վնասազերծելու հատուկ գործողության ընթացքում  հաղորդվել էր,  որ ոստիկանները բռնել են երեք անձի` կասկածյալի մորը, ինչպես նաեւ նրա եղբորը եւ եղբոր ընկերուհուն:

Մոհամեդ Մերան ալժիրական ծագմամբ ֆրանսիացի է, որն սպանել է յոթ մարդու, այդ թվում` երեք երեխաների: Նա սպանվել է երկօրյա հատուկ գործողությունների ընթացքում: Մերան ավելի վաղ ոստիկանությանը հայտարարել էր, որ Աֆղանստանում եւ Պակիստանում պատրաստականություն է անցել միջազգային ահաբեկչական   «Ալ Կաիդա» ցանցի ճամբարներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ