News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում գործող միջուկային նախավերջին ռեակտորը կանգնեցվել է տեխնիկական զննում անցկացնելու նպատակով: Ռեակտորի կանգնեցումը կատարվել է աշխարի խոշորագույն «Կասիվաձակի-Կարիվ» ԱԷԿ-ում, որը էլեկտրաէներգիա է մատակարարում Ճապոնիայի կենտրոնական մասին, այդ թվում` Տոկիոյին, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:

Այդկերպ, ներկայումս Ճապոնիայում մնացել է միայն մեկ գործող ատոմային ռեակտոր` Հոկայդո կղզում գտնվող «Տոմարի» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկը, որը եւս հերթական ստուգման համար կկանգնեցվի մայիսի սկզբներին, եւ երկրում, գործնականորեն, միջուկային ոչ մի աշխատող ռեակտոր չի մնա:

Ճապոնիայում ընդհանուր թվով 54 ատոմային ռեակտոր կա:  «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո նախորդ տարվա մարտին երկրի կայանների մեծամասամբ կանգնեցվեցին ստուգումների համար եւ առայսօր չեն վերսկսել աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ