News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն ունի ընդգծված սոցիալ-տնտեսական ուղղվածություն: Այս մասին, այսօր` մարտի 26-ին, մամուլի ասուլիսում  հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: 

Ըստ խորհրդարանականի`  մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության ներկայացվող ծրագիրը կտարբերվի սոցիալական ուղղվածությամբ եւ սոցիալական պրիզմայի միջոցով հարցերի  լուծմամբ:

Ինչպես նշել է պատգամավորը, այդ փաստաթղթերը արդյունք են փորձագետների մասնակցությամբ մի շարք սեմինարների եւ կոնֆերանսների: Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին, Հովհաննիսյանը նշել է, որ  «ընդհանուր առմամբ այն լավն է», եւ առաջարկել է ընտրողներին այդ մասին դատել ցուցակին ծանոթանալուց հետո:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ