News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը հենց այսօր` մարտի 26-ին, իր հիմնական մրցակից, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու գործարար Սամվել Ալեքսանյանին հրավիրում է հեռուստաբանավեճի: Այս մասին, այսօր` մարտի 26-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ դա կլինի վերջին շրջանում ամենամեծ վարկանիշ ունեցող հաղորդումը:

Նա խոստացավ, որ իրենց ընտատարածքում շատ բուռն պայքար է ծավալվելու:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ասում է, թե  Սամվել Ալեքսանյանը բիզնեսմեն չէ: Իսկ, եթե բիզնեսմեն չէ ուրեմն, ըստ Փաշինյանի, նա քաղաքական գործիչ է, հետեւաբար ինքը Սամվել Ալեքսանյանին հրավիրում է հեռուստաբանավեճի` ցանկացած ֆորմատով, որ ցույց տան, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Սամվել Ալեքսանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ