News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհուրդն, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին, լրագրողների համար կազմակերպում է «Թեյըմպում Կիթ Հայեսի հետ» հանդիպում-քննարկումը:  Բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսը թեյի սեղանի շուրջ կհանդիպի հայ լրագրողների հետ եւ նրանց կծանոթացնի գենդերային քաղաքականության ու ընտրություններում կանանց ներգրավվածության հարցերի լուսաբանման անգլիական փորձին եւ քննարկումների միջոցով կպատասխանի մասնակիցների հարցերին:

Կիթ Հայեսը Ռադիոյի եւ հեռուստատեսության լուրերի ղեկավարների ասոցիացիայի անդամ է եւ լրատվամիջոցների զարգացման խորհրդատու:  Դասընթացներ ու վերապատրաստումներ է անցկացրել Չինաստանում, Սերբիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում:

Մինչ վերապատրաստման ծրագրերին անցնելը, երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում, հատկապես մասնագիտանալով հետաքննական լրագրության ոլորտում: Հանդես է եկել որպես հեռուստատեսային վավերագրականների պրոդյուսեր: Աշխատել է Ռոյթերսում, BBC-ում, CNBC-ում եւ այլն: Ունի ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ: Հեղինակել է «Pay Attention, Please» գիրքը, որը լայնորեն օգտագործվում է մեդիա վերապատրաստման դասընթացների ընթացքում:

Հանդիպում-քննարկումը տեղի կունենա Երեւանի Թոմաս Թվինինգ թեյարանում: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով հանդիպմանը կարող է մասնակցել 20 լրագրող: Կապահովվի թարգմանություն:

Տպել
Ամենաշատ