News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը քննադատել է Հայաստանի ընտրական օրենսդրությունը:

Հանդես գալով մարտի 26-ին կայացած մամուլի ասուլիսում` պատգամավորը նշել է, թե միջազգայնորեն ընդունված պրակտիկա է ընտրության հնարավորություն տալ արտերկրում գտնվող անձանց: Իսկ Հայաստանում նախ դեմ էին արտահայտվում երկքաղաքացիությանը, ապա թույլատրելով արգելեցին արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկությունը: Բացասական է նաեւ ընտրագրավի մեծ չափը` սահմանված ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար:

Վահան հովհաննիսյանի խոսքով, հենց դրանով է պայմանավորված, որ որոշ քաղաքական գործիչներ, չկիսելով գաղափարական սկզբունքները, այդուհանդերձ ընդգրկվում են ավելի խոշոր կուսակցությունների ցուցակներում: «Ճիշտ է` մի մասն էլ հաճույքով է անում դա»,- ասել է նա` սակայն չնշելով որեւէ անուն:

Խոսելով քաղաքական ուժերի ամրապնդման անհրաժեշտության մասին` Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, թե դա այնքան էլ միանշանակ դրական չէ: Փոքր կուսակցությունների գոյությունը հնարավորություն է տալիս բնակչության լայն զանգվածներին մասնակցել ընտրական գործընթացներին: Որպես օրինակ պագամավորը նշել է Ռուսաստանը, որտեղ սահմանափակեցին կոսւակցությունների թիվը, իսկ այժմ հասկացան այդ մոտեցման սխալ լինելը: Հովհաննիսյանը անեւ նշել է, թե Ընտրական օրենսգիրքը դրույթներ է պարունակում, որոնք հեռու են պահում ընտրողներին ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ