News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աջափնյակ վարչական շրջանի մասնավոր սեփականություն հանդիսացող Մազմանյան 10/3 տարածքում որեւէ շինարարական աշխատանք կատարելու թույլտվություն Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` անդրադառնալով մարտի 25-ին Երեւանի քաղաքապետարանի ստացած ահազանգին, որ այդ հասցեւոմ ծառեր են հատվել:

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի  բնապահպանության վարչության  մասնագետներն այցելել են տվյալ տարածք եւ արձանագրել, որ առկա են 12-26սմ կոճղի տրամագծով  յոթ հատ թեղի տեսակի հատված ծառերի կոճղեր»,- հայտնեցին քաղաքապետարանից: Նրանց փոխանցմամբ` տեղում կազմվել է համապատասխան արձանագրություն, դեպքի մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Երեւան քաղաքի բաժնին: Միաժամանակ, սահմանված կարգով, գրություն է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի Աջափնյակի բաժին` համապատասխան ընթացք տալու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աջափնյակ համայնք, 15 թաղամասի թիվ 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի տարածքում գիշերվա ընթացքում կատարվել է ծառերի իսկական ջարդ, ծառահատվել են առնվազն 10 առողջ ծառեր: Այս մասին NEWS.am-ին հայտնել էր իր ընթերցողներից մեկը, ով նաեւ տեսանյութ է տրամադրել տեղի ունեցածի վերաբերյալ: Բնակիչների հավաստմամբ արդեն «նախկին» մանկապարտեզի տարածքը պատկանում է ոմն գնդապետի, որը սկսել է իրացնել նաեւ կանաչապատ տարածքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ