News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` մարտի 26-ին, տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը նշել է, որ մոտ օրերս մեկական ամենագնացներ կտրամադրվեն Շիրակի եւ Գեղարքունիքի ԱԻՆ մարզային փրկարարական վարչություններին։ 

ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարել է խրախուսման ներկայացնել Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու եւ որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։

Քննարկվել են ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեխնիկական հագեցվածության, սեյսմիկ դիտացանցերի արդիականացման եւ օպտիմալացման ծրագրերը, դրանց մեջ Գառնիի կենտրոնի ներգրավման, դրա տեխնիկական հագեցվածության ու զարգացման խնդիրները։ Շատ շուտով նախարարության ներկայացուցչական խումբը կմեկնի Գառնի` տեղում խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելու եւ կենտրոն տանող ճանապարհից սկսած մինչեւ ամենաբարդ ծրագրային հագեցվածություն համալիր լուծումներ առաջարկելու համար։

Առանձին անդրադարձ է եղել Երեւանի Մյասնիկյան 1 հասցեում գտնվող հրշեջ մասի նոր շենքի ավարտման  եւ առաջիկայում դրա բացման արարողության հետ կապված աշխատանքներին։

Տպել
Ամենաշատ