News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդեն ստացել է Նիկոլ Փաշինյանի գրությունը եւ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ԱԺ-ն կպատասխանի Նիկոլ Փաշինյանի նամակին:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ մինչեւ 5-օրյա ժամկետում «ՀԺ» -ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կստանա իր նամակում բարձրացված հարցերի պատասխանը:

Հիշեցնեք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 26-ի առավոտյան նամակ է հղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որտեղ մատնանշում է, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանում կեսից ավելին  բացակայել է, ինչը ենթադրում է, որ նա պետք է զրկվեր մանդատից: Նիկոլ Փաշինյանը պահանջել է իրեն ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Սամվել Ալեքսանյանի բացակայությունները հարգելի են համարվել, ինչպես նաեւ նկատել, որ հասարակությանը պետք է հստակ տեղեկություններ հաղորդվի, թե ինչու նրան չեն զրկել մանդատից: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, եթե ԱԺ-ից բացակայող պատգամավորներն ունեն խրոնիկ հիվանդություններ, որոնք հնգամյա բուժման կարիք են զգում, ուրեմն հանրությունը պետք է տեղյակ լինի դրանից: ՀԱԿ անդամը նշեց, որ իր գրության մեջ նշել է Սամվել Ալեքսանյանի անունը, բայց ընդգծեց, որ նրա կարգավիճակում գտնվող մյուս պատգամավորների անունները եւս պետք  բարձրաձայնվեն: Փաշինյանն ասաց, որ ինքը գիտի երկու պատգամավորի, ովքեր բացակայել են ԱԺ նիստերի 75 տոկոսից, հայտարարությամբ հանդես չեն եկել, բայց ՀՀԿ-ն նրանց առաջադրել է, հավելելով, որ դա համարում է  անհարգալից վերաբերմունք օրենսդիր մարմնի նկատմամբ: «ՀՀԿ-ն խնդիր է դրել իր առաջ, ոչ միայն չբարձրացնել, այլեւ պլենտուսից էլ ցածր իջեցնել իր վարկանիշը»,-ասաց նա, հավելելով, որ իր մատնանշած երկու պատգամավորներն են գործարարներ Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ