News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի տրանսպորտի նախարար Ջերրի Բրաունլիի արտահայտությունները միջազգային սկանդալ են հարուցել Ֆինլանդիայի հետ: Բանն այն է, որ Բրաունլին քննադատել է Ֆինլանդիային խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում, երբ նրան որպես օրինակ են բերել սկանդինավյան երկրի հաջողությունները:

New Zealand Herald-ի փոխանցմամբ, նախարարն ասել է, թե «Ֆինլանդիան անկիրթ մարդկանց, մարդասպանների եւ անգործների երկիր է, որտեղ հազիվ կարողանում են կերակրել մարդկանց եւ չեն հարգում կանանց»: Բրաունլին ավելի ուշ ասել է, թե իր ելույթը երգիծական էր, թեեւ ճշմարտության հատկ կա դրա մեջ: Նա վստահ է, որ իր ելույթը չպետք է վիրավորի ֆիններին:

Նոր-Զելանդիայի սկանդինավյան բիզնես-ասոցիացիայի ներկայացուցիչ Էլինա Վայսանենը ասել է, որ Nokia ծախելով նորզելանդացիներն ավելի շատ փող են ստանում, քան մի քանի ոչխար ծախելով, նաեւ նշել, թե Ֆինլանդիայում գողությունների մակարդակն ավելի ցածր է: «Այնտեղ ես չգիտեմ մեկին, ում տունը կողոպտած լինեն, այստեղ չգիտեմ մեկին, ում տունը կողոպտած չլինեն»,- նշել է նա: Ֆինլանդիայի իշխանությունները պաշտոնական պարզաբանում են պահանջե նախարարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ