News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ի առաջին նախընտրական հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը` ընդգծելով, որ հանրահավաքի սկիզբը նախատեսված է ժամը 19:00-ին:

Ինչ վերաբերում է երկրորդ հանրահավաքին, Սեյրանյանի խոսքով, «այն կանցկացվի Հայաստանի մարզերում»:  Զրուցակիցը դժվարացավ կոնկրետ ժամկետ նշել:

Սպարտակ Սեյրանյանն անտրամաբանական համարեց հարցը, թե որքան մասնակից է ակնկալում ՀՅԴ-ն իրենց հանրահավաքին:  Նա նաեւ զարմանք  հայտնեց NEWS.am-ի թղթակցի` հանրահավաքի առանձին կարգախոսի մասին հարցի առնչությամբ:

«Կուսակցությունն  ունի կարգախոս: Որտե՞ղ եք լսել, որ հանրահավաքը եւս կարգախոս ունենա»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՅԴ-ն հանրահավաքի անցկացման մասին համապատասխան հայտն արդեն ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ