News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Խարկովի մարզի վարչակազմի նախկին ղեկավար, «Բատկիվշչինա» կուսակցության մարզային կառույցի ղեկավար Արսեն Ավակովին կալանավորել են Իտալիայում: Կալանավորման մանրամասները չեն հաղորդվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արսեն Ավակովը հետախուզվում է «Ինտերպոլի» կողմից: Այս մասին բրիֆինգում հայտարարել էր մարզի դատախազության վարչության պետ Ալեքսանդր Բաբիկովը:

Նրա խոսքով, մարտի 20-ին, Խարկովի դատարանը քննել է Ավակովի դատապաշտպանի բողոքը` նրա դեմ քրեական գործ հարուցելու որոշման դեմ եւ եկել համոզման, որ քրգործը հարուցվել է օրինական հիմքերով: Ինքը` Ավակովը հիմա գտնվում է Ուկրաինայի սահմաններից դուրս:

2012-ի հունվարի 31-ին Ավակովը որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում, որը հարուցվել է հունվարի 26-ին, մարզի դատախազության կողմից: Այն հարուցվել է իշխանազանցության եւ ծառայողական լիոզորությունները գերազանցելու փաստի առթիվ:

Նույն օրը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել եւ խափանման միջոց ընտրվել կալանքը: Ոստիկանները խուզարկել են Ավակովի բնակության եւ գրանցման վայրերը:

Հիմա քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:

Նախկինում նա «Մեր Ուկրաինան» կուսակցության անդամ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ