News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համացանցային հսկա Google ընկերությունը շուտով շուկայում առաջատարի  դիրքերը կզիջի նոր ընկերությունների:  Այդ մասին  Life Online-ի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Google փոխնախագահ Վինտ Սերֆը:

Ինչպես հաղորդում է  «АиФ»-ը, վաղ թե ուշ Google-ն իր դիրքերը կզիջի նոր ընկերությունների, որոնք ավելի կատարյալ տեխնոլոգիաներ են ստեղծելու:

Սերֆը, ում հաճախ  «ինտերնետի հայր» են անվանում,  հիշեցրել է, որ ժամանակին համացանցային որոնման համակարգում առաջատարը Alta Vista-ն էր,  որը զիջեց Yahoo-ին, վերջինս էլ, իր հերթին տանուլ տվեց Google-ի հետ պայքարում:

«Հիմա ոչինչ չի խանգարում որեւէ մեկին ավելի կատարյալ տեխնոլոգիա մշակել, քան մերն է, եւ  ստեղծել ավելի հզոր, արդյունավետ եւ գործուն համակարգ: Եւ դա, իհարկե, մեզ վախեցնում է»,-ասել է Սերֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ